Նոր կշիռ, նոր արժեքներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նոր կշիռ, նոր արժէքներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր տետրակներ, թիւ 3. Գեղամ Վարդապետ. Նոր կշիռ, նոր արժէքներ. - Կ. Պոլիս, 1911, հրատարակութիւն «Արծիւ» ժողովրդական գրավաճառանոցի: Շապիկը կարմրավարդագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, կենտրոնում տպագրված են հետևյալ տողերը՝ «Խորհելու տաժանքը որ լոյս կը բերէ, մարդիկ կը դժուարին կրել, վասն զի խաւարը քնանալու չափ անուշ է: Վ.»: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին ֆորզացի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: 51-54 և 57-80 էջերը չեն կտրտված: Կռնակի հատվածը և կազմերեսների եզրերրը խունացած են: Հեղինակ՝  Գեղամ Վարդապետ Էջ՝  108 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  11,8 Երկարություն (սմ)՝  18,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/224