Նոր հունձք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջստվարաթղթյա, փափուկ, կտրված, երկնագույն: Կազմին պատկերված է բնության տեսարան՝ սար, ծառ ու թփեր, ցորենի արտ և արտով անցնող նեղ արահետ /սև գծանկար/: Կազմի վերին եզրին սև տառերով տպված է գրքի վերնագիրը /թավ, մեծ տառերով/ և հեղինակի անունը /փոքր, նեղ տառեր/: Կազմի հետևի երեսին գրքի գինը և հասցե /լատինատառ/: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները: Ճակատանկարը՝ հեղինակի մոր՝ Փեփռոնե Չիլինգարյանի լուսանկարը: Հեղինակ՝  Անժել Սրապեան Էջ՝  96 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բրուկլին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Չափս՝  13,8x21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 4398