«Նոր ուղի» N1-3

«Նոր ուղի» N1-3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի առջեւի կազմը վերականգնվել է գորշագույն ստվարաթղթով: «Գրախոսություն» բաժնում Պ.Մակինցյանի հոդվածն է Ե.Չարենցի «Էպիկական լուսաբաց» գրքի մասին: Գրախոսը ներկայացնում է հեղինակին իր տեսաբանական ու գեղարվեստական որոնումներով, իր թեմատիկայով, գրական ծննդաբանությամբ ու զարգացման ուղիներով: Այս գրքով Չարենցը ընդլայնում է իր մշակութային սահմանները, խորացնում համամարդկության իր հակումը: Հեղինակը հակիրճ վերլուծում է «Գանգրահեր տղան» նովելը, ուր պոետը հայտնաբերել է իր իմաստուն հասունությունը: Սա սրտառուչ ու խորունկ երկ է, որտեղ տեսարան-առ տեասրան իրար պատկերներ են հաջորդում զարմանալի ցայտուն: Պատմելու եղանակն ու պատկերների հաջորդականության ձեւը նպաստում են, որ սյուժեի անակնկալը շշմեցուցիչ տպավորություն գործի: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1248 76 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2473