Նոր Քնար Հայաստանի: Տետրակ Բ: Զանազան երգք Տ. Պետրոսի Տ. Հովսեփյան Մադաթյանց Շամախեցվո, Սեյադ մականվանելո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նոր Քնար Հայաստանի: Տետրակ Բ: Զանազան երգք Տ. Պետրոսի Տ. Յովսէփեան Մադաթեանց Շամախեցւոյ, Սէյեադ մականուանելոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նոր Քնար Հայաստանի: Տետրակ Բ: Զանազան երգք Տ. Պետրոսի Տ. Յովսէփեան Մադաթեանց Շամախեցւոյ, Սէյեադ մականուանելոյ. 'Ի լոյս ընծայեաց Ոսկան Տ. Գէորգեան Յովհաննիսեանց Երեւանեցի. - 'ի Մոսկուա, 1859, 'ի տպարանի Վօլտէմարայ Գօթիէ: Շապիկը բաց կանաչ ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 17-ի և 148-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և էջերի մի մասը խունացած են: Կազմող՝  հրատ.` Ոսկան Հովհաննիսյանց Երևանցի Էջ՝  156 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  19,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/680-3