Նորահարսի գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մեծ կարմիր վարդերով պատված սպիտակ ատլասե կտորից: Ներքևի մասում կարմիր ատլասի կտորի բարակ երիզ է անցնում: Կողքի մասերով և վերևով անցնում են կանաչ և կարմիր ատլասե կտորների շերտեր: Պարանոցի տակ կարված է ծաղկավոր ատլասե կտորից մի շերտ: Պարանոցին ամրացվում է կանաչ թելով հանգույց՝ արված կարմիր քուղով, որի օգնությամբ ամրանում է մետաղյա կոճակին: Կապվում է կանաչ ժապավենաթելերով, որոնց վրա կան 2 կոճակներ, իսկ ծայրերին կարված են փնջիկներ: Նյութը՝  Կտոր Չափս՝  100x90 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  405