Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2007 թ. հոկտեմբերի 26-ին շրջանառության մեջ է դրվել «Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Նորայր Սիսակյանը քիմիական ռադիկալների և տիեզերական հետազոտությունների խորքին: Նորայր Սիսակյանը (1907-1966) կենսաքիմիկոս է, ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ, ՅՈՒՆԵՍԿO-ի կոնֆերանսի 13-րդ նստաշրջանի նախագահ, 1965-ից՝ Աստղագնացության միջազգային ակադեմիայի փոխնախագահ: Սիսակյանի աշխատանքները վերաբերում են տեխնիկական կենսաքիմիայի և տիեզերական կենսաբանության հարցերին: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2007Չափս՝ 4,1x2,5 սմՆկարագրություն՝ Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակը: Անվանական արժեքը՝ 120 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Վարդանյան ՎարդանՏպարան՝ Joh. Enschede Stamps B.V.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
1148-Նամ.