շաբաթաթերթ «Անդրադարձ»-7 /34/., «Եղիշե Չարենցի վերջին օրերը», էջ`2-րդ

շաբաթաթերթ «Անդրադարձ»-7 /34/., «Եղիշե Չարենցի վերջին օրերը», էջ`2-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Բագրատունու նույնանման հոդվածը լույս է տեսել 1959թ. նոյեմբերի 30-ի «Ալիք» թերթում, որը արտատպվել է «Անդրադարձի» այս համարում: Ա. Բագրատունին կարդալով` «Բանաստեղծը վախճանվում է 1937թ. նոյեմբերին» տողը հուզվում է, հիշում իր ընկերոջ պատմածը, այն դառը ճշմարտությունը, որի զոհը դարձավ բանաստեղծը: Ընկերը բանտարկվել է Ե. Չարենցի բանտարկության օրերին` 2000 ռուբ. ծախսելու եւ դպրոցի վերանորոգումը չկատարելու համար սահմանել են մեկուկես տարի ազատազրկում, որի ընթացքում էլ` իբրեւ բանտի սպասավոր, մի քանի անգամ Չարենցին ճաշ տալու օրերին տեսել է Չարենցին մեկուսարանի մեջտեղում երկաթյա ձողին կապկպված: Վերջին անգամ, երբ ճաշ է տարել` հսկիչի հետ տեսել է` «Չարենցը կապված է եւ նրա մեծ գլուխը կախված է... նա լուռ է...»: Եվ այսպիսի «մահը» բնութագրում են` «վախճանվել է», ապա խեղդամահ անելը որն է: Հեղինակ՝  Ա.Բագրատունի Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1991, փետրվար 19 Չափս՝  42 x 29,7 սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6903