շաբաթաթերթ «Գրական թերթ»-27 /2329/., «Չարենցը եվ դարասկիզբը»էջ` 2-րդ:

շաբաթաթերթ «Գրական թերթ»-27 /2329/., «Չարենցը եվ դարասկիզբը»էջ` 2-րդ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գ. Անանյանի գրախոսությունը երիտասարդ գրականագետ Դավիթ Գասպարյանի «Ե. Չարենցը եվ 1920-ական թթ. սովետահայ պոեզիան» մենագրությանն է վերաբերում: Ընդարձակ «ներածականում» Գասպարյանը քննության է առնում 1910-ական թթ. պոեզիայի ընդհանուր վիճակը: Այս բաժնում Դավիթ Գասպարյանի կատարած կարեվոր եզրահանգումներից մեկն այն է, որ հենց սկզբից պատանի Չարենցի ուսերին բարձրանում է հայրենիքի ու ժողովրդի փրկության ուղիների որոնման դժվարին պարտականությունը: Հոդվածագիր-ուսումնասիրողը ունի երկու առարկություն: Մենագրություն` առաջին գլուխը նվիրված է 1920թթ. գրական շարժման քննությանը: Երկրորդ եվ երրորդ գլուխներում գրականագետը աչքաթող չի արել տասնամյակի գրական շարժման ոչ մի շատ թե քիչ նշանակալից երեվույթ.... ջանասիրությամբ ուսումնասիրվել ու մենագրության մեջ արտացոլվել են տասնամյակի մամուլը եվս, որի շնորհիվ 1920-ական թթ. գրական կյանքը երեվում է նոր լույսի տակ... առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3854 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6172