շաբաթաթերթ «Գրական թերթ»-30 /2350/.,«Խմբապետ Շավարշը»

շաբաթաթերթ «Գրական թերթ»-30 /2350/.,«Խմբապետ Շավարշը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը «Բացատրագիրը» գրառել է Շավարշ Բասենցյանի նոթատետրերից: Հրապարակմանը մեծապես նպաստել են հրապարակայնության այս գրերը: Շավարշ Բասենցյանը ազատագրական պայքարի հայ գործիչներից էր, որի հետ Ե. Չարենցը ծանոթացել է 1920-ական թվականներին եվ 1928-ին գրել «Խմբապետ Շավարշը» պոեմը: խաղաղ պայմաններում Շ. Բասենցյանն աշխատել է «Հայպետշին»-ում եվ ռազմական կոմունիզմի ժամանակ ստիպել են նրան գրել «Բացատրություն» իր վերաբերմունքի մասին խորհրդային իրավակարգի նկատմամբ անցյալում եվ այդ օրերին: Նրա կյանքն անցել է հայ ժողովրդի իրավունքները ոտնահարողների դեմ մղած պայքարում: Շավարշ Բասենցյանը կրել է 30-ական թթ. բանտային մղձավանջները, եղել զոհը զուր հոյսերի: Հեղինակ՝  Արթուր Անդրանիկյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989, հուլիսի 21 Չափս՝  59,5x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4533 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6799