շաբաթաթերթ «Գրական թերթ»-41 /2343/., «Երեւանում բացվեց Ե. Չարենցի հուշարձանը»էջ` 1-ին

շաբաթաթերթ «Գրական թերթ»-41 /2343/., «Երեւանում բացվեց Ե. Չարենցի հուշարձանը»էջ` 1-ին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Ես եկել եմ դարերից» խորագրի ներքո տեղեկացվում է, որ հոկտեմբերի 6-ին. օղակաձեւ զբոսայգում բացվել է Ե. Չարենցի հուշարձանը` վեր խոյացող բազմակերպար մոնումենտալ կոմպոզիցիան` 18մ բարձրությամ, քանդակագործ` Ն. Նիկողոսյան, ճարտարապետ` Ջ. Թորոսյան, մարմնավորելով չարենցյան ներքին մեծ ուժը, դինամիզմն ու ազատատենչ ոգին: Հուշարձանը հենված է կարմիր գրանիտից կերտված հսկա թեք պատվանդանին, որի մի կողմում Չարենցի ապրած տարիները բնորոծող 40աղբյուրներն են, սիկ մյուսում` հավերժական կրակով հուշասյունն է, որին փորագրված են Ե. Չարենցի «ես եկել եմ դարերից եւ գնում եմ հաղթական....» տողերը: Միտինգը բացել է ՀԿԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Լ. ներսիսյանը: Ե. Չարենցն ապրում էր Երեւանի կյանքով, նա նրա հանճարեղ երգիչն էր, լուսաշող ապագայի երգիչը: Իրականացել են չարենցյան երազանքները, Երեւանն իսկապես դարձել է պայծառ գալիքի գանգրահեր մանուկների արեւային քաղաքը. նշած է խմբագրական հոդվածում: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3971 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6176