շաբաթաթերթ «Գրական թերթ»-42 /2136/., «Չարենցյան եր...
շաբաթաթերթ «Գրական թերթ»-42 /2136/., «Չարենցյան երգիծավեպի էկրանային հմայքը»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Լևոն Մութաֆյանի հոդվածը վերաբերում է Ե.Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի Կառլեն Վարժապետյանի հեղինակած սցենարին և բեմադրությունը` Երևանի դրամատիկական թատրոնում: Կ.Վարժապետյանը, հավատարիմ մնալով վեպին, շեշտում է նրա կարևորագույն հատվածները, ներկայացման
էքսպոզիցիայից մինչև նրա ավարտական կադրերը, սատիրականին զուգահեռ
զարգացնում ողբերգական մոտիվը: Ողբերգականը
հազարամյա Նաիրիի ճակատագրի մեջ է, մարդկային խառնվածքների, պատմական-հասարակական երեվույթների մեջ: Բեմադրության մեջ կա միասնական մի կերպար` ժողովրդի կերպարը եվ մի ցցուն անհատականություն` Մազութի Համոն:
Ռեժիսորի համար կարեվորը
գաղափարական նույն
համոզմունքներն ունեցող այս մարդկանց տիպական ամբողջացումն է: Կ.Վարժապետյանն իր այս բեմադրությամբ` նկ. Գ.
Գասպարյան, օպրատոր` Ֆ. Մկրտչյան, կոմպոզիտոր` Ա. Տերտերյան, ձեվավորող` Հ. Ներսիսյան, հեռացել է հեռուստաներկայացման ավանդական ձեվերից. պատկերավոր հնչեցրել չարենցյան էքսպրեսիվ անհանգիստ ոճը, բանաստեղծական ոգեվորումը,-
գրում է կինոգետ Լևոն Մութաֆյանը: Բեմադրությունը ներկայացված է ՀՍՍՀ պետական մրցանակի:
Առաջին էջի վերին ձախ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Լևոն ՄութաֆյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2913
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6132