շաբաթաթերթ «Գրական թերթ»-8 /2154/  «Հայկական էսքիզներ»էջ` 3-4- րդ:

շաբաթաթերթ «Գրական թերթ»-8 /2154/ «Հայկական էսքիզներ»էջ` 3-4- րդ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վարդգես Պետրոսյանն իր «Հայկական էսքիզներ»-ը հրատարակել է 1969թ. «Ե. Հայաստան «հրատ»: Այն 1980թ. բեմադրվել է Երեւանի դրամատիկական թատրոնում: Էսքիզներից մեկում ներկայացրել է Ե. Չարենցի կերպարը:.... Էսքիզի առաջին տողն է. «Նեղլիկ սենյակում նա իրեն պատեպատ էր խփում, իսկ բառերը չկային»: Այս էսքիզում վեց տարբեր հատվածներում մեջբերում է Ե. Չարենցի 1920 -ին գրած «Մահվան տեսիլ»-ից, «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» տողը: Քսաներեք տարեկան երիտասարդը իրեն հանկարծ հայր զգաց, ժողովրդի հայր, որ պիտի զոհաբերի իրեն, բայց կփրկվեն զավակները,- հարցնում է Վ. Պետրոսյանը.... «Ինչ-որ տեղ, մոտիկ հեռվում` արթնացել լաց էր լինում, թե ծիծաղում էր մի երեխա, եւ բանաստեղծը, որ հետո պիտի մտներ հայոց պատմության մեջ Չարենց անունով, մի կողմ հրեց թղթերը, դուրս եկավ փողոց: Երեխան Հայաստանն էր, եւ նա դուրս եկավ` կռվելու եւ ապրելու այդ երեխայի համար» - ավարտում է միտքը հեղինակը: առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3033 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6136