շաբաթաթերթ «Գրական թերթ»-8 /2206/: Վ. Պետրոսյանի բացման խոսքը `Գալաքտիոն  Տաբիձեի ծննդյան 90-ամյակին

շաբաթաթերթ «Գրական թերթ»-8 /2206/: Վ. Պետրոսյանի բացման խոսքը `Գալաքտիոն Տաբիձեի ծննդյան 90-ամյակին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունը Հայաստանի գրողների տան մեծ դահլիճում ունեցած հոբելյանական երեկոյին է վերաբերում` նվիրված վրաց մեծ բանաստեղծ Գալքտիոն Տաբիձեի ծննդյան 90-ամյակին: Բացման խոսքում Վ. Պետրոսյանը նշել է, որ պոեզիան Գալաքտիոնի համար կենդանի էություն էր, մարմին ուներ, ոգի, շնչառություն: Նա դարիս ամենազարգացած մտավորականներից էր եվ իր մեջ խորապես ներծծել էր ռուս ու համաշխարհային պոեզիայի ավիշը, բայց կարողացավ հավատարիմ մնալ իր ժողովրդին եվ իր սեփական էությանը, ակունքներին: Ռուս պոեզիայի մեջ նրա արյունակիցը Ալ. Բլոկն էր, հայ պոեզիայում` Ե. Չարենցը: Վերընթերցելով Գալաքտիոնի գրքերը, խորհրդածելով նրա մասին, Վ. Պետրոսյանը կրկին զգացել է, թե ինչ զարմանալի նույնություն կա Չարենցի բանաստեղծական, նաեվ մարդկային ճակատագրերի մեջ: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3254 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6140