շաբաթաթերթ «Գրական թերթ» թիվ 17 /2800/., «Ուխտագնա...
շաբաթաթերթ «Գրական թերթ» թիվ 17 /2800/., «Ուխտագնացություն դեպի Կարս»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածում նշվում է, որ Ե. Չարենցի հետքերով ուխտագնացության ծրագրում ՉՏԹ տնօրենի խնդրանքով ընդգրկվել է նաեւ Կարսի մոտ գտնվող
«Բաշքյադիկլար» գյուղը, ուր 1919թ. Չարենցը զբաղվել է ուսուցչությամբ: Կարսում, բանաստեղծի ծննդյան օրը, իսկ հետո նաեւ Անիի ավերակների վրա, հայկական տարազով, դուդուկի նվագակցությամբ «Տաղարան»-ի իր անզուգական կատարմամբ մեծ հուզմունք է փոխանցել ներկաներին ժողովրդական դերասանուհի Ժենյա Ավետիսյանը: Հոդվածագիրը քայլել է Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում նկարագրած Կարսի փողոներով` իր կողքին զգալով բանաստեղծի ներկայությունը կիսել նրա հետ իր ապրումներն ու տպավորությունները:
ՈՒխտագնացության մասնակիցները Կարսում Չարենց են շնչել:
Բոլորը հետդարձի ճամփան բռնել են լուռ:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 7578