շաբաթաթերթ «Երեվան-7օր» թիվ 19 /93/., «Վաղուց ելք է փնտրում կուտակված մի կարոտ»

շաբաթաթերթ «Երեվան-7օր» թիվ 19 /93/., «Վաղուց ելք է փնտրում կուտակված մի կարոտ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում նշվում է, որ կուտակված կարոտների թելադրանքով Ե. Չարենցի ծննդյան նախորդ օրը մի խումբ մտավորականներ ու ուխտագնացներ մեկնել են Կարս` Չարենցի մանկության տուն, նրա հայրական հնաբույր տան շեմը համբուրելու, ծննդյան 108-ամյակը նշելու: Նախկին Ալեքսանդրովսկայա 8-ը դարձել ԷԷրզրումի 100, որի բակում Երեւանից բերած ջուրն է շաղ տվել ՉՏԹ տնօրեն Լ. Հակոբյանը: Կարսի հեռուսատեսության տնօրեն քուրդ Ալիջանն է ուղեկցել ուխտավորներին, որի մոտ Ե. Չարենցի դիմանկարով 1000 դրաանոց թղթադրամ է եղել: Ալիջանի հետ զրույցում պարզվել է, որ Մարտին Թադեւոսյանի միջնորդությամբ Կարսի բնակիչները շուտով կունենան Ե. Չարենցի «Տաղարան»-ից ընտրովի բանաստեղծությունների թուքերեն թարգմանությունը` Մարտինի ծավալուն առաջաբանով: Հոդվածի վերջում Հովհ. Պապիկյանը նշում է, որ իրենց վերադարձը ափսոսանք էր ու կարոտների նոր կուտակում: Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005, մարտի 19-22 Չափս՝  42 x 30 սմ Տպարան՝  «Տիգրան Մեծ» Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 7568