շաբաթաթերթ «Էպոխա»-17/7.177/., «Չառենց»էջ` 4-5:

շաբաթաթերթ «Էպոխա»-17/7.177/., «Չառենց»էջ` 4-5:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Քննասիրությունը վերաբերում է Ռ. Անգալադյանի «Կօվչեգ» /Տապան/ գրքին: Ե. Չարենցի ստեղծագործությունների պրոպագանդման գործում իրենց տաղանդը, իրենց լուման են ներդրել ռուս նշանավոր մտավորականներ-թարգմանիչներ Մ.Դուդինը, Ն. Գաբրիելյանը, Տ. Տորկովսկին, Վ. Տոպորովը, Վ. Շիրոկովը եւ ուրիշներ: Ներկայացված է նաեւ Ե.Չարենցի կյանքի ու գործի քիչ ուսումնասիրված էջերից` Նիկոլ Աղբալյան- Չարենց, արտասահմանյան ուղեւորությունը, Երեւանի ուղղիչ տան մասին, սիրելի կնոջ` Արփենիկ -Տեր Աստվածատրյանի մահը եւ այլն: Ռ. Անգալադյանը նշում է, որ Չարենցի «Ամբոխները խելագարված» եւ «Խմբապետ Շավարշը» պոեմներն արժանի են մտնելու համաշխարհային բանաստեղծական անթոլոգիա: Հրատարակված է նաեւ Ե. Չարենցի` Ա. Խանջյանին նվիրված սոնետների շարքից: Հեղինակ՝  Ռուբեն Անգալադյան Էջ՝  16 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1991, մայիս 2 Չափս՝  42 x 30 սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6917