Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Շաբաթաթերթ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
«Կանչ» շաբաթաթերթը լույս է տեսել Լիբանանում 1982թ. ապրիլի 26-ին: Թերթն արձագանքում է Լիբանանում տեղի ունեցող պատմական իրադարձություններին, գրեթե ամբողջությամբ պատմում է իսրայելական Սիոնիզմի ազգահալած, արյունալի բանսարկությունների մասին: Թերթի երրորդ և չորրորդ էջերում տպագրված է մի հոդված, որի հեղինակն է Բագրադ Ուլուբաբյանը և հոդվածը կոչվում է՝ «Հերոսական Սարդարապատ»: Հոդվածի նպատակն է Լիբանանի հայությանը զերծ պահել ներկա վտանգից և միշտ հիշել հերոսական անցյալը, որի փառահեղ էջերից է Սարդարապատի ճակատամարտը:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼիբանանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982թ.Նվիրատու՝ Լավրենտի Աշոտի ԲարսեղյանՉափս՝ 23.5*31Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4133
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-85