Շաբաթաթերթ., «Հայրենիքի ձայն»-30 /1198/., «Չարենցը եւ Կոմիտասը», էջ `4-րդ:

Շաբաթաթերթ., «Հայրենիքի ձայն»-30 /1198/., «Չարենցը եւ Կոմիտասը», էջ `4-րդ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում նշվում է, որ Կոմիտասի կերպարը Չարենցին շատ է հուզել: Ըստ Ա. Մեսրոպյանի վկայության` Կոմիտասի հանդեպ Չարենցն անթաքույց սեր ու հետաքրքրություն է հանդես բերել դեռեւս 1923թ. : Իսկ Կոմիտասի մահից եւ աճյունը Հայաստան տեղափոխելուց հետո նրա միտքն անընդհատ աշխատել է այդ ուղղությամբ: Այս հոդվածի առիթը ԳԱ թանգարանի Չարենցի ֆոնդում պահվող-72 ձեռագիրն է, որը եւ առիթ է տալիս լրացնելու Կոմիտասի հանդեպ Չարենցի հետեւողական վերաբերմունքի բաց էջեր: Սա մի պոեմ է, որի ձեռագիրն սկսվում է ԺԲ քառատողից եւ մեջբերված տողերն ավարտվում են. «Մեռյալ ձայների Մարգարե», «Ձայների մի նոր Ղազարոս» արտահայտություններով, որոնց հասցետերը ըստ էության Կոմիտասին նվիրված գործը Չարենցը գրել է մի քանի տարբերակով: Բացառված չէ, որ հետագայում հայտնաբերվեն թերի պոեմի նոր թերթիկներ եւ քիչ թե շատ ամբողջական պատկերացում տան այդ փլատակված գրական հուշարձանի մասին: Հեղինակ՝  Դ. Գասպարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4447 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6712