շաբաթաթերթ«Գրական թերթ»-61  / 2256/: «Պատմության մեծ երթի բանաստեղծը», էջ`2-րդ

շաբաթաթերթ«Գրական թերթ»-61 / 2256/: «Պատմության մեծ երթի բանաստեղծը», էջ`2-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դ. Գասպարյանի խոսքը վերաբերում է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. ինստիտուտի լույս ընծայած Ե. Չարենցի «Անտիպ ու չհավաքված երկեր»-ի ժողովածուին: Գիրքը հրատարակության է պատրաստել Չարենցի կրտսեր դուստրը` բանասիր. գիտութ. թեկնածու, գրակ. ինստիտուտի ավագ գիտաշխատող ԱնահիտՉարենցը: Ժողովոծուն ընդգրկում է տարբեր տարիների ստեղծված բազմակողմանի ժառանգություն, բայց էականը Չարենցի կյանքի վերջին շրջանի գործերն են: Այս գիրքն ընթերցելիս,- գրում է Դ. Գ. կողք կողքի է դրվում երկու անուն` բանաստեղծ ու ժողովուրդ: Չարենցը որպես մարդ, որպես բանաստեղծ դառնում է ժամանակի գլխավոր հերոսը: Չարենցի բոլոր տեսակի ապրումները ղեկավարում էր մի ներքին ուժ ու հավատ: Նա կարողացավ իր մարդկային եվ ստեղծագործական ապրումների մեջ, պահպանել իր հոգեկան կորովն ու ամրությունը, որովհետեվ հավատում էր իր անարատ մուսսային»:«Այս գրքով ամբողջանում է սովետահայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի գրական վաստակը, որ անձեռակերտ մի հուշարձան է, որը պատմության մեծ երթի հայելին է»,- ավարտում է իր խոսքը Դավիթ Գասպարյանը: Առաջին էջի վերին աջ եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Թերթի առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3493 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6155