Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Շապիկ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Շապիկ, կարված սպիտակ բամբակյա կտորից՝ վերնամասի ուղիղ կտրվածքով և ուսակապերով: Շապիկի փեշի և վերնամասի եզրերը վերջանում են կտրատովի ասեղնագործությամբ արված ատամնաձև երիզով: Նույն զարդանախշը կրկնվում է ուսակապերի վրա՝ երկկողմանի: Փեշն ամբողջ շրջագծով՝ 12 սմ լայնությամբ և վերնամասի առջևի հատվածը զարդանախշված են դարձյալ կտրատովի ասեղնագործությամբ արված ծաղկաշղթաներով:
Եղել է Էսթեր Սամուելյանի հարսանեկան շապիկը, ասեղնագործված իր իսկ ձեռքով: Վերջինս ծնվել է 1906 թ. Կեսարիայում, գաղթից հետո ամուսնացել ու ապրել է Դամասկոսում, ապա Բեյրությում: Հետագայում այն պահել է դուստրը՝ Սեդան, որն ապրել է Կահիրեւոմ:
Նյութը՝ Բամբակ, մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սիրիա, ԴամասկոսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-25 թթ.Չափս՝ 98 x 55 x 84 x 37 սմՆվիրատու՝ Սեդա ՍամուելյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17132