Շապիկի վերնամաս

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Վերնամաս շապիկի, գործած կաթնագույն նուրբ թելով: Կազմված է շրջանաձև վերնամասից և ուսակապերից: Շրջանաձև հատվածի կենտրոնական մասը բաղկացած է առանձին գործած և իրար միացրած 23 միանման վարդյակներից՝ հավերժություն խորհրդանշող 12 ոլորուն ճառագայթներից կազմված զարդապատկերով: Ուսակապերը 9-ական վարդյակներից են՝ երկու եզրերը հովհարաձև պոտոքներով: Գործել է Վեհինե Ղազարյանը օժիտի համար: Հետագայում այն սերնդե սերունդ դուստրերից անցել է իրենց դուստրիկին՝ Էսթերին, ապա Ալիսին և վերջում Անի Թոնպազյանին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան, Կեսարիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905-1910 թթ. Նյութը՝  Բամբակ Չափս՝  Ուսակապը՝ 40 x 6 սմ Լայնություն (սմ)՝  9 սմ Շրջագծի երկարություն (սմ)՝  90 սմ Նվիրատու՝  Անի Թոնպազյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17531