Շարական հոգևոր երգոց Սուրբ և Ուղղափառ եկեղեցվոյս Հայաստանյաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ Ուղղափառ եկեղեցւոյս Հայաստանեայց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ներսես Շնորհալի. Շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ Ուղղափառ եկեղեցւոյս Հայաստանեայց, յօրինեալ ի Սրբոյ թարգմանչացն մերոյ եւ ի Սրբոյ Շնորհալւոյն եւ յայլոց Սուրբ հարց եւ վարդապետաց. Ի Հայրապետութեան Տ. Մատթէոսի ազգասէր եւ աստուածընտիր կաթուղիկոսի Ամենայն Հայոց եւ ասպետի տէրութեանց ի Ս. Էջմիածին. - Ս. Էջմիածին, 1861: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են բաց դարչնագույն՝ մուգ դարչնագույն մանր բծերով, կաշվով: Կռնակը մուգ դարչնագույն կաշվից է, վերևի մասում դրոշմված է հեղինակի անունը: Առաջին տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին էջ 784-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարներ: Կազմերեսները խունացած են, մակերեսներին կան վնասվածքներ միջատներից, եզրերը մաշված են, ֆորզացներին և մի քանի էջերին կան բազմաթիվ սնկահետքեր: Հեղինակ՝  Ներսես Շնորհալի Էջ՝  (Ա-Դ), 784, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1861 Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/664