Շաքարաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Շաքարաման Բնօրինակի անվանում՝  Շաքարաման Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Պատկանել է նվիրատուի՝ Նելլի Բաբիկյանի տատիկին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած Արուսյակ Ավագի Բաբիկյանին՝ ծնված 1903թ. Բայազետում: Շաքարամանը կերամիկական է, կափարիչով, որը զարդարված է մեկ ընդհանուր ծառի վրա աճող տարբեր մրգերով և հատապտուղներով՝ սերկևիլ, խաղող, ընկույզ, ելակ, մորի և այլն, որոնք ջրանակված են տարբեր գույներով: Ամանն արտաքինից նման է գործված ծղոտների, ջնարակված է կանաչ գույնով, իսկ ներսի կողմից սպիտակ գույնով, որն արդեն խունացել է: Հատակին ունի մոտավորապես 6-7սմ ճաքված մաս։ Ըստ լեգենդի՝ շաքարամանում Ա. Բաբիկյանը պահել է գաղթի ճանապարհին իր հետ վերցրած շաքարի կտորները, որոնք նա ահպանել է մինչև իր կյանքի վերջ։ Նյութը՝  կերամիկա Նվիրատու՝  Նելլի Բաբիկյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  151