Շաքարաման

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Շաքարաման- ուռուցիկ իրանով, որի վրա փորագրված է նվիրողների անունները՝ Մուսամբայ խանումից և Մերզուտ Էֆենտուց, և նվիրելու թվականն ու վայրը՝ 19 I_II_ 12, Կարս: Ոճավորված բազմանկյան մեջ փորագրված է՝ նւէր օր. Ս. Ք. (նվեր օրիորդ Սիրանույշ Քոթանջյանին), իսկ երկու կողմերում ունի ծաղիկներ: Սիրանույշ Կորյունի Քոթանջյանը Կարինե Քոթանջյանի (Չարենցի բանաստեղծության հերոսուհին) քույրն է, որի հայրը՝ Կորյունը, Կարսի Սբ. Առաքելոց վանքի քահանան էր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 թ. Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  208 գ Տրամագիծ (սմ)՝  10,6 սմ Բարձրություն (սմ)՝  4,5 սմ Շրջագծի երկարություն (սմ)՝  իրանի շրջ.՝ 40 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16673