Թեմա՝
Մթերք / սնունդ
Ենթաթեմա՝
Հումք
Տեսակ/ժանր՝
Այլ
Բնօրինակի անվանում՝
Շաքարի կտորներ
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
1915 թվականին Ավետիսյանների ընտանիքի մայրը` Սաթենիկը, Բայազետից (Էրզրումի նահանգ) տեղահանվելու ժամանակ իր հետ որպես սնունդ կարողացել է վերցնել միայն շաքարի մի մեծ կտոր: Գաղթի ճանապարհին մայրը շաքարը հավասարապես բաժանել է իր չորս երեխաների միջև (Արուսյակ, Հայկանուշ, Մնացական և Հայկ): Օրըստօրե փոքրացող շաքարի կտորների շնորհիվ երեխաները փրկվեցին սովամահ լինելուց:
Ցեղասպանությունից հրաշքով փրկված Ավետիսյանների ընտանիքը հաստատվում է Արևելյան Հայաստանում:
Արուսյակ Ավագի Ավետիսյանը (ծնվ. 1903 թ. Բայազետում) մինչև իր կյանքի վերջը որպես մասունք պահել է շաքարի կտորները` այլևս երբեք չհամտեսելով դրանք:
Նյութը՝ սախարոզՆվիրատու՝ Նելլի ԲաբիկյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՑԹԻ
Հիմնական հաշվառանիշ՝
8429
Բաժնեհաշվառանիշ՝
92