Շենքի ֆասադ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է մեկուկես հարկանի շենքի ճակատայն մասը։ Շենքը վերևից ունի դեպի դուրս ընդգծված քիվ։ Աջ կողմից դուռն է՝ երկփեղկ, փայտե դռներով, որը բացվում է անմիջապես փողոցի վրա։ Դռան վրա կան փորագրություններ։ Ձախ կողմից երկու լուսամուտներն են՝ ուղղանկյուն շրջանակով և երկաթե վանդակաշարով։ Լուսամուտներն ու դուռը ունեն քիվ։ Դռնից դեպի աջ երևում են կիսանկուղային հարկի լուսամուտի և վերևի հարկի լուսամուտի հատվածները։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/78 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178