Շենքի ֆասադ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Երևանի Ալավերդյան փողոցի № 9 շենքի ֆասադի աջ թևը։ Շենքը երկուսուկես հարկանի է՝ սրբատաշ քարից շարված հարթ տանիքով։ Աջ կողմում երկփեղկ դուռն է, որի վերևը փոքրիկ պատշգամբ է, որի մեջ բացվում է մեկ դուռ և մեկ լուսամուտ։ Երևում են ձախ մասի յուրաքանչյուր հարկի երկուական լուսամուտ, նկուղային հարկինը քառակուսի, առաջին հարկինը ուղղանկյուն, երրորդ հարկինը կամարաձև բացվածքով։ Բացվածքները երիզող պատի հատվածների վրա կան փորագրություններ։ Շենքն ունի ոճավորված քիվ։ Պատշգամբն ունի փորագրազարդ քարե բազրիք։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/75 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178