Շերեփ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Շերեփ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Շերեփ՝ հարթ, շրջանաձև հատակով, կլոր, դեպի վեր լայնացող իրանով, ուղիղ շուրթով, երկար, տափակ, վերջույթը գլանաձև, սնամեջ բռնակով, որը իրանին միանում է 2 գամով: Օգտագործվել է հեղուկ լցնելու նպատակով: Պատկանել է նվիրատուի՝ Համբարձում Իգիթյանի տատիկին՝ Վարդանուշին: Իգիթյանները Կարսում հայտնի գորգագործներ էին: Իրենց արհեստը նրանք շարունակում են նաև Երևանում: Երկարություն (սմ)՝  բռնակ՝ 25 սմ Տրամագիծ (սմ)՝  հատակ՝ 14 սմ, շուրթ՝ 18 սմ Նյութը՝  պղինձ, կլայեկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Բարձրություն (սմ)՝  7,5 սմ Նվիրատու՝  Համբարձում Իգիթյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17746-2