Շերեփ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Շերեփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միակտոր է: Ունի ձվաձև, խորը փորածո բերան: Ձողաձև կոթը բերանին մոտ հատվածում կլոր է, բռնակի հատվածից սկսած քիչ լայնանում և տափակում է: Ավարտվում է հակառակ կողմից ձվաձև ելուստով: Շեշտված են բնափայտի գունավորումը՝ շագանակագույն և շրջանաձև օղակները: Վարպետ՝  Գեղամ Խուբղուդյան Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝40.5 , բերան՝ 13.5 Նյութը՝  Փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Լայնություն (սմ)՝  բերան՝ 10 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  374/1գ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-72