Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Կրոնական այլ ուղղությունների պաշտամունքի և ծեսի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծեսի պարագաներ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Շերեփ ծիսական- նավակաձև, խորը գոգավոր շերեփն ունի դրոշման տեխնիկայով դրվագված, զարդանախշ, տափակ, կլորավուն եզրագծով պոչ, որը միջին հատվածում հոծ է: Ծաղկաշղթայով երիզված նախշազարդ մակերեսին առկա են կենդանիների ուրվագծային պատկերներ (ներքևից վերև)՝ ծաղկազարդ մակերեսին կրոնական բովանդակությամբ արաբատառ գրություն և թվականը՝ «1319» (1941), ոճավորված երկու վիշապներ՝ միահյուսված մարմիններով, հիմքի հատվածում՝ ծաղկագոտու մեջ, գրություն: Նման շերեփները օգտագործվել են կրոնական ծիսակատարությունների ժամանակ՝ օշարակը բաժանել են հավատացյալներին: Շերեփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբՆյութը՝ պղինձԼայնություն (սմ)՝ 5,8 սմԵրկարություն (սմ)՝ 40,1 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-447