Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Schillers Werke
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմը՝ բաղկացուցիչ, ստվարաթուղթ, կողը կարմիր գործվածք: Կազմին փակցված է կարմիր շապիկի թուղթ: Կապույտ երանգներով ուղղանկյան մեջ ոսկեգույնով գրված է գրքի վերնագիրը: Ուղղանկյան վերին եզրագծերը շարունակվելով միանում են ոսկեգույն օվալին, որի մեջ հեղինակի կիսադեմն է: Ուղղանկյան ստորին մասում պատկերված է քնար: Կազմի մնացած մակերեսը ձևավորված է դեկորատիվ կանաչ ճյուղերով: Կողի վերին մասում՝ ոճավոր եզրագծերով մարմնագույն շրջանակի մեջ ոսկեգույնով գրված են գրքի տվյալները: Կողը ձևավորված է դեկորատիվ նախշազարդով: Ֆորզացը՝ դեկորատիվ, գունավոր: Անվանաթերթին՝ նախշազարդ եզրերով շրջանակի մեջ՝ գրքի տվյալները: Ճակատանկարը՝ թեմատիկ պատկեր «Շիլլերը Վայմարում»: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ նկարազարդումներով, գլխազարդերով և վերջնազարդերով: Նախանվանաթերթին օտարալեզու մակագրություն /անընթեռնելի/:
Հեղինակ՝ ՇիլլերԿազմող՝ Կ. ՄաքեԷջ՝ 472Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթ, գործվածքՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԲեռլինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ ա.տ.Չափս՝ 17x24Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 1446