Շիլլերի երկերը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Schillers Werke Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ բաղկացուցիչ, ստվարաթուղթ, կողը կարմիր գործվածք: Կազմին փակցված է կարմիր շապիկի թուղթ: Կապույտ երանգներով ուղղանկյան մեջ ոսկեգույնով գրված է գրքի վերնագիրը: Ուղղանկյան վերին եզրագծերը շարունակվելով միանում են ոսկեգույն օվալին, որի մեջ հեղինակի կիսադեմն է: Ուղղանկյան ստորին մասում պատկերված է քնար: Կազմի մնացած մակերեսը ձևավորված է դեկորատիվ կանաչ ճյուղերով: Կողի վերին մասում՝ ոճավոր եզրագծերով մարմնագույն շրջանակի մեջ ոսկեգույնով գրված են գրքի տվյալները: Կողը ձևավորված է դեկորատիվ նախշազարդով: Ֆորզացը՝ դեկորատիվ, գունավոր: Անվանաթերթին՝ նախշազարդ եզրերով շրջանակի մեջ՝ գրքի տվյալները: Ճակատանկարը՝ թեմատիկ պատկեր «Շիլլերը Վայմարում»: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ նկարազարդումներով, գլխազարդերով և վերջնազարդերով: Նախանվանաթերթին օտարալեզու մակագրություն /անընթեռնելի/: Հեղինակ՝  Շիլլեր Կազմող՝  Կ. Մաքե Էջ՝  472 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բեռլին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  17x24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1446