Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2018 թ. նոյեմբերի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Կապի տարածաշրջանային համագործակցություն. Արգելոցներ» թեմային: Նամականիշի վրա պատկերված է Շիկահողի արգելոցի մի հատվածը:
Շիկահողի արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ-արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում: Այն հիմնվել է 1958 թվականին: Տարածքը կազմում է մոտ 12137 հա: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: AH
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2018Չափս՝ 5x3սմՆկարագրություն՝ Կապի տարածաշրջանային համագործակցություն. Արգելոցներ։ Անվանական արժեքը՝ 230 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Մուրադյան ՎահեՏպարան՝ CartorՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
2212-Նամ․