Շնորհագիր՝ Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման՝ շնորհված Ա.Խաչատրյանին Ադրբեջանի ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շնորհագիրը կոմպոզիտորին շնորհված է՝ «Բազմազգ սովետական երաժշտական մշակույթի զարգացման համար»: Ստորագրված է Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Գ.Խեմիլովի և քարտուղար Կ.Էբիլովի կողմից: Ստորին միջնամասում Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության կնիքն է: Պատվոգիրը ադրբեջաներեն և ռուսերեն է, կազմը՝ կանաչ դերմատինից: Բնօրինակն է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ադրբեջանական ԽՍՀ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  14 դեկտեմբերի, 1973թ. Նյութը՝  թուղթ, հատուկ ձևաթուղթ, քառագույն կնիք Չափս՝  24,9 x 17,8 սմ թերթ՝  2 Նվիրատու՝  Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  411 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 197