Շնորհալի և պարագա յուր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Շնորհալի եւ պարագայ իւր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեաց Հ. Ղեւոնդ Մ. Ալիշան Վ. Մխիթարեան. Շնորհալի և պարագայ իւր. - Վենետիկ, 1873, Ս. Ղազար: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է բաց ու մուգ շագանակագույն անձև նախշերով ողորկ թուղթ: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը կաշվից է՝ հիմնական հատվածը բաց դարչնագույն, ներքևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված են «Յ. Թ.» անվանատառերը: Կռնակի՝ կազմերեսներին հարող հատվածները բալագույն են: Առաջին տիտղոսաթերթի ներքևի մասում և վերջին ֆորզացի վրա նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Էջեր 12-ի և 13-ի միջև ամրացված է «Երկրորդ Պահլաւունիք» խորագրով տոհմագրությունը, որի դարձերեսին ևս կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարան մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 12-ի վերևից 4-րդ տողի մոտ կա Հովհ. Թումանյանի նշումը քիմիական մատիտով: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Ալիշան Ղ. Էջ՝  (Ա-ԻԶ), 538, 1 թ. տոհմ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1873 Լայնություն (սմ)՝  9,8 Երկարություն (սմ)՝  15,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/71