«Շուկայում ցուլ պայտելու տեսարան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է կենդանիներ վաճառելու շուկան: Առաջին պլանում պատկերված է պարաններով կապկպած եզը, որին պառկեցրել են պայտելու համար: Եզան որքերը կապված են պայտելու համար օգտագործվող փայտե հարմարանքին: Գլխաշորով պայտարը օգնականի հետ պայտում է եզան առջևի ոտքերը: Ձախ կողմում պատկերված են ոչխարներ, աջում՝ մեկ ուրիշ եզ և բարձված ավանակը: Երկրորդ պլանում պատկերված են մարդկանց և կենդանիների խմբեր: Տղամարդկանց մի մասը, դատելով հագուստից, արաբներ են: Նկարի ձախ կողմում երևում է արհեստավորի կրպակը: Ներքևում պատկերված է տեսարան երևանյան բնակելի կավե տներից: Ձախից ներքևում մատիտով գրված է «Эривань. Ковка быка на базаре». Հեղինակ՝  Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 թ. Նյութը՝  ցինկոգրաֆիա, թուղթ Չափս՝  44, 7 x 35 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12409-9