Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Հայաստանի ազգային պատկերասրահՆկարագրություն ՝
Հ. Հովնաթանյանը ստեղծում էր դիմանկարներ նաև հիշողությամբ` վերարտադրելով կյանքից հեռացած մարդկանց պատկերները: Այդ շարքին է պատկանում Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը. Նստած, ձեռքը մեղմ դրված բազկաթոռի թևին: Կնոջ կերպարն ամբողջացնում են ճիշտ գտնված գունային լուծումները`զգեստի հագեցած մոխրագույնին համադրելով կրծքի մասի տաք կարմիրը: Լինելով նուրբ կոլորիստ, Հակոբ Հովնաթանյան իր աշխատանքներում առաջին հերթին ձգտում է գունային հյութեղության, ներդաշնակության: Հաճախ ստեղծելով գույների ուժեղ հակադրություններ, նա միաժամանակ հանդես է բերում չափի զգացում և գեղանկարչական ճաշակ:
Կերպարը լիրիկական հնչեղությամբ են օժտում բաց պատուհանից երևացող բնանկարն ու լուսամուտագոգին դրված վարդերով լի ծաղկամանը: Ի տարբերություն մյուս դիմանկարների, որոնք պատկերված են չեզոք ֆոնի վրա, այստեղ նկարիչն առաջին անգամ փորձել է լուծել նաև հեռանկարի խնդիր, շնորհիվ բաց պատուհանի և պատկերված բնանկարի
Նյութը՝ կտավ, յուղաներկՀեղինակ՝ Հովնաթանյան Հակոբ ՄկրտումիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1840-50-ական թթ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊ
Հիմնական հաշվառանիշ՝
876
Բաժնեհաշվառանիշ՝
1340