Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Շուշանց Սենեքերիմ արքայի դուստր Շուշանի դամբարանը: Առաջին պլանում երևում են դամբարանի վերին, հողի մեջ տարբեր մակարդակներով խրված սալեր, որոնց վրա կանգնեցված է X դարի վերջին բնորոշ խաչքար. խաչի վերին և ստորին թևերից ելնող արմավենու ճյուղերը միանում են հորիզոնական թևերին, կենտրոնական խաչից վեր քանդակված է մի այլ, հավասարակողմ, փոքրիկ խաչ: Սալը ուղղանկյուն է, սակայն խաչը վերցված է կամարով ավարտվող շրջանակի մեջ: Երկրորդ պլանում ծառեր են:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 11.9Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 17.5Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/87
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274