«Շուշի. Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցի»

«Շուշի. Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցի»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Կառուցված է սրբատաշ քարերով, ամենուրեք նշմարվում են ճարտարապետական գեղեցիկ համադրություններ, զարդաքանդակներ: Հատակագծում ուղղանկյուն, գմբեթավոր կառույց է, որի ընդհանուր ծավալից դուրս են գալիս բազմանիստ աբսիդներ: Հատկանշական է գմբեթը՝ սրածայր վեղարով և բազմանիստ, ուղղաձիգ համաչափություններով, իրար մեջ ներգծված պատուհան-որմնախորշերով թմբուկը: Ինքնագիրը՝ Լ. Հակոբյան, 88 թ.: Հեղինակ՝  Հակոբյան Լ. Ց. նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  45 x 33 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11723-13