Շվի

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Շվի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հովվի շվին պատրաստված է ծիրանենու փայտից: Բաղկացած է 2 մասից, որոնք հագցվում են իրար մեջ և միացման տեղում ունի դեղին, պղնձե երիզ: Փողը բերանի մասում սուլիչաձև է, ունի 7 ձայնահան անցքեր երեսի կողմում, 1՝ հակառակ: Փողի ծայրին ևս կա մետաղյա երիզ: Ձայնանցքերի դիրքը հավասարաչափ է: Նվագարանի 2 մասերը հնարավորություն են տալիս փոխելու հնչողությունը. սա հեղինակի նորամուծությունն է: Հեղինակ՝  Ռուբեն Նապոլեոնի Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  փայտ, մետաղ Երկարություն (սմ)՝  37 Տրամագիծ (սմ)՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3265/14 ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-73