Շվի

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Շվի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հովվի շվի է: Բաղկացած է 2 կտորից, որոնք հագցվում են իրար մեջ և հնարավորություն են տալիս փոխելու հնչողությունը: Միացման մասում կան պղնձե դեղին երիզներ: Երկարավուն փողը բերանի մասում նման է սուլիչի: Երեսի կողմում փողն ունի 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Փողի վրա վարպետը այրման եղանակով արձանագրել է իր անվանատառերը՝ «Ռ.Ռ.»: Վարպետ՝  Ռուշանյան Ռուբեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  եղեգն Երկարություն (սմ)՝  34 Տրամագիծ (սմ)՝  1.7 Նկարագրություն՝  Տարբերակները կան բոլոր ժողովուրդների մոտ և տարածված են հիմնականում լեռնային շրջաններում: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3265/22 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-73