Շքամուտքի դուռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է դուռ։ Դուռը մեկփեղկանի է։ Երկու եզրահատվածներում ունի նեղ երկայնակի հատվածներ։ Դռան ներքևի հատվածը փայտից է, ստորին մասում կան երկու զարդանախշեր։ Դռան կենտրոնական հատվածի վրա արված են բազմաթիվ շրջանակներ, որոնք ապակեպատ են։ Դռան կենտրոնական հատվածը երկայնակի միջադիր ձողերով անջատվում է եզրահատվածներից։ Կենտրոնական հատվածի վերին մասի հենակաձև զարդերի միջև ընկած են ապակեպատ հատվածներ։ Դռան վրա նշված է տան համարը։ Դուռը ունի զսպանակ։ Տունը տուֆակերտ է։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/6 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176