Շքանշան ,, Հայրենական պատերազմ,, 2-րդ աստիճան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Շքանշան Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  . Շքանշան,,Հայրենական Պատերազմ,, 2-րդ աստիճան, հնգաթև ուռուցիկ աստղի ձևով, սուտակա-կարմրավուն արծնապակիով՝ փայլուն հնգաթև աստղի տեսքի շողերի ֆոնի վրա, որի վերջույթները տեղակայված են կարմիր աստղի վերջույթների միջև: Կարմիր աստղի մեջտեղում ՝ սուտակա-կարմրավուն արծնապակու կլոր սկավառակի վրա պատկերված է մուրճ և մանգաղ, սկավառակը եզրապատված է սպիտակ արծնապակե գոտիով՝ ,,Отечественная война,, գրությամբ, գոտու ներքևում էլ աստղիկով: Աստղի շողերի ֆոնի վրա պատկերված են խաչված հրացանի և թրի վերջույթները: Հրացանի կոթը ուղղված է ներքև-աջ, իսկ թրի կոթը՝ ներքև -ձախ: N 2269663 Նյութը՝  Ոսկի, արծաթ, արծնապակի Արտադրողի անվանումը՝  Մոնետնի դվոր Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ , մոնետնի դվոր Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան, Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ն-ՆԳ Քաշ (գր)՝  Ընդ. քաշը-28,05գր, ոսկի-0,3գր, արծաթ-23,6գր, Նվիրատու՝  Ռ.Հարությունյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1690 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ