Շքանշան՝ տրված գնդապետ Աշոտ Հովսեփի Հարությունյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Շքանշան Բնօրինակի անվանում՝  Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան N-4668 Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Շքանշանի հիմքը արծաթից է,մուրճ ու մանգաղը՝ ոսկուց: Կարմիր հնգաթև աստղը նստած է հնգաթև արծաթե հիմքի վրա:Աստղի տակ խաչված են թուրն ու հրացանը: Հետնամասում գրված է համարը՝ 4668: Աստղի կարմիր էմալը 2 թևիկի վրա պոկված է: Շքանշանը օղակով միացած է կարմիր ժապավենով փաթաթված ուղղանկյուն դետալից: Նյութը՝  Արծաթ, ոսկի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Կապան Նվիրատու՝  Թանգիկ Հարությունյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1942 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-5981 Բաժնեհաշվառանիշ՝  Թ.Մ-80