Ոգեայցիկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  HANTÉ! Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, կաթնագույն: Շապիկի վերևում սևով և բաց դարչնագույնով գրված են վերնագիրը և հեղինակի անունը: Կենտրոնում 8.7x 10սմ չափի սև ուղղանկյան մեջ՝ թեմատիկ նկար. պատկերված է ոգեհարցության տեսարան՝ սև դարչնագույն, կաթնագույն երանգներով. /կանգնած են երեք կանայք սպիտակ սավաններով փաթատված, կլոր սեղանի մոտ նստած տղամարդ, լուսամուտից ինչ-որ շինություն է երևում: Կողին՝ գրքի տվյալները, միջնամասում սև փոքրիկ քառակուսու մեջ՝ծառ: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ հեղինակի այլ գործերի ցանկ: Անվանաթերթին՝գրքի տվյալները: Հետևի շապիկին՝ հրատարակչության գրքերի ցանկ: Կան չկտրտված էջեր: Հեղինակ՝  Լյուսիեն - Գրո Էջ՝  411 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  12x18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5444