Ոսկե հովիտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ բաղկացուցիչ, կոշտ, եզրով, փիրուզագույն գործվածքե արմատով, կողերի վրա քաշած շապիկի թուղթ՝ առջևի երեսին կանաչավուն, հետևին՝ բաց կանաչ: Կազմի վրա, 11,2x19,8սմ չափի ուղղանկյան բաց կանաչ մակերեսին, շագանակագույն և սպիտակ գլխատառերով տպված են հեղինակի անունը, գրքի վերնագիրը և հրատարակչությունը, իսկ մեջտեղում՝ փոքրիկ բնապատկեր /կանաչավուն/: Գրքի կողը նախշազարդ դաջվածքով և հորիզոնական, երկնագույն գծերով: Գրքի կողին ևս երկնագույն տառերով տպված են հեղինակի անունը և գրքի վերնագիրը: Անվանաթերթին մատենագիտական տվյալները: Վերնագիրը՝ կանաչ գլխատառերով, տակը փոքրիկ բնապատկեր՝ սև գծանկար: Անվանաթերթի շրջերեսին մատենագիտական տվյալները ռուսերեն: Ֆորզացը դատարկ, սպիտակ: Անվանաթերթին՝ հեղինակի ընծայագիրը: Հեղինակ՝  Քրիստափոր Թափալցյան Էջ՝  812 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Չափս՝  15x22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3898