Ոտնաուրագ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Փայտամշակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Ոտնուրագ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ոտնաուրագ՝ գերաններ մշակելու, տաշելու, կեղևը հեռացնելու համար: Բաղկացած է տաշող երկաթե մասից /ուրագաձև/ և երկար բռնիչից: Տաշող մասը սրված է, հակառակ կողմը գնալով նեղանում է: Փայտե բռնակը տաշող երկաթե մասին ամրանում է երկաթե ամրացնող մասի օգնությամբ, որը երկաթե մի ամբողջական մաս է, և որը տեղադրվում է տաշող մասի ներքևի կողմից՝ ընդգրկելով այն ամբողջությամբ: Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  10.3սմ Երկարություն (սմ)՝  29.5սմ Նյութը՝  Փայտ, երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անհայտ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Բարձրություն (սմ)՝  102սմ Նվիրատու՝  Ց.Օհանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1442 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 284