Որբ Մատիլդա: Բարոյական վեպ երեխաների համար

Որբ Մատիլդա: Բարոյական վեպ երեխաների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Որբ Մատիլդա: Բարոյական վէպ երեխանց համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանեց Մոսկվայի համալսարանի ուսանող Գաբրիէլ Հեջուբեանց. Որբ Մատիլդա: Բարոյական վէպ երեխաների համար. - Մոսկվա, 1859, Լազարեան ճեմարանի տպագրատուն: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են սև-կանաչավուն շեղ զոլերով գունազարդ ողորկ թղթով: Կռնակը մուգ դարչնագույն, մատնեքավոր մակերեսով գործվածքից է: Ֆորզացները սպիտակ ողորկ թղթից են: Առաջին ֆորզացի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև ու մանուշակագույն թանաքով մակագրություն՝ «Մաճկալիանց Մարիամ (այժմ Օլգա Թումանեան)»: Տիտղոսաթերթին հաջորդում է թարգմանչի տպագիր ընծայագրով թերթը, որի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով մակագրություն՝ «Այս գիրքը պատկանում է Ն. Թումանեանին»: Էջ 5-ի վերևի լուսանցքում կա սև թանաքով ընծայագիր՝ «Նուէր Օր. Մարիամ Մաճկալիանցին պ. Մովսէս Միրզոիանց 1884 ամի»: Կազմերեսները, կռնակը և թերթերը մաշված են, խունացած, գիրքը մասնատվում է: Էջ՝  110 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կտոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  10,3 Երկարություն (սմ)՝  16,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/235