Որոնումներ և վարանումներ

Որոնումներ և վարանումներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Որոնումներ եւ վարանումներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովհ. Կոստանեան. Որոնումներ եւ վարանումներ. / Ов. Костаньянъ. Исканiя и колебанiя. - Բագու 1916, տպարան «Տրուդ» / Баку, тип. «Трудъ»: Շապիկը մուգ բալագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Հայ գրողների Ընկերութեան գրադարանին Կոստանեանից. հոկտ. 25/1916»: Կազմերեները խունացած են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Կոստանյան Հ. Էջ՝  208 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  21,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/270-2