Որոշում - հաստատում-հետաքննության փորձի կարճման վե...
Որոշում - հաստատում-հետաքննության փորձի կարճման վերաբերյալ (Եղիշե Աբգարի Սողոմոնյան - Չարենցի)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Որոշում
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գրության մեջ նշվում է, որ Չարենցի դեմ դատական գործ է հարուցվել 1936թ. նոյեմբերի 9-ին և նույն օրը նրանից ստորագրություն են վերցրել Երևանից չբացակայելու մասին: 1936թ-ի նոյեմբերի 16-ին Չարենցին մեղադրանք է ներկայացվել, ըսը որի 1933թ. նա Երեվանի տրոցկիստական -նացիոնալիստական, տեռորիստական կազմակերպության անդամ է և ղեկավարներից մեկը: Նշվում է, որ նույն օրն էլ Չարենցն իրեն մեղավոր չի ճանաչել և ժխտել է իր դեմ ուղղված ցուցմունքները...... Այնուհետև ...... Չարենցը ձերբակալվել է 1937-ի հուլիսի 27-ին, որից հետո հարցաքննությունների արձանագրություններ գործում չկան: Չարենցի մահվան օրը գործում նշված չէ: Հանգում են հետեվյալ որոշման` կարճել Ե. Ա. Սողոմոնյանի դեմ ուղղված մեղադրական քրեական գործը` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով, որի մասին տեղյակ պահել ՀԽԳ միությանը:
Ստորագրել են` Վիտիեվսկին, ԽՍՀՄ գլխ. զինդատախազի օգնական, արդարադատության փոխգնդապետ Մաքսիմովը: Որոշումը 1955թ. մայիսի 25-ին հաստատել է ԽՍՀՄ գլխավոր զինդատախազի տեղակալ, գեներալ - մայոր Վ. Ժաբինը:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
7275
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ7275